Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը. Վենսը մանրամասներ է հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը մինչև հունիսի 19-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրն ավելի վաղ, սակայն պաշտոնական արարողությունը լինելու է ուրբաթ օրը, և այս պահին նախագահը ցանկանում է հուշագիրը հրապարակել հենց այն ժամանակ», – ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը: Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսվում է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։

