Նիկոլի ոհմակը չի սահմանափակվել միայն ուռճացված ընտրացուցակներով, ընտրակեղծիքների, այլ ընտրախախտումների մի ամբողջ զինանոց է օգտագործվել (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան»-ը դիմելու է ԿՀԸ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
Հունիսի 7-ին կատարվեց այն, ինչը միանգամայն սպասելի էր Նիկոլ հայադավի հանցախմբից, ինչի մասին գրել էինք դեռ հունիսի 5-ին՝ ընտրությունների իրական արդյունքներն էապես կեղծվելու են, այդ թվում՝ ընտրողների արհեստականորեն ուռճացված թվաքանակի միջոցով: Խոսքն ավելի քան 300 000 ընտրողի մասին է:
Նիկոլի ոհմակը (չարախումբը), սակայն, չի սահմանափակվել միայն վերը նշվածով, ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների մի ամբողջ զինանոց է օգտագործվել:
Ընտրությունների արդյունքները բազմաթիվ ընտրատեղամասերում կամ ԿՀԸ-ում կեղծվել ու նենգափոխվել են, ինչն աստիճանաբար բացահայտվում է: Նիկոլի ոհմակը չբավարարվելով նախընտրական շրջանում կիրառած բռնաճնշումներով, այդ թվում՝ ձերբակալություններով, վարչական ռեսուրսի և հանրային ԶԼՄ-ների անօրինական ու անխնա շահագործմամբ, ընտրությունների օրը զբաղվել է համակարգված զեղծարարությամբ՝ ձայների գողությամբ, ընտրությունների իրական արդյունքների աղավաղմամբ։
Զանգվածաբար կեղծվել են քաղաքական ուժերի տրված ձայները հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված չարիքի (ՔՊ՝ կարդալ «Քեմալական պայմանագիր»): Ահա բազմաթիվ օրինակներից ընդամենը մի քանիսը:
«Շա՜տ քնկոտ նկարիչ ա եղել ԿԸՀ-ում. քպ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ի ֆոկուսնիկը մուտքագրել է 717, 16/22-ում 0 ձայն, մուտքագրել են 570, 30/51-ում 0 ձայն, մուտքագրել են 455։ Եղել ա 59 ձայն, մուտքագրել են 748։
նիկոլ, դու դաժե ընտրություն չես կարում կեղծես, այ ապիկար»,- գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Գևորգյանը՝ իր գրառմանը կցելով կեղծիքը հավաստող համապատասխան փաստաթղթի լուսապատճենը (տես՝ հոդվածի ներքևում):
Ինչպես տեղեկացրել է «Հրապարակը» , «Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ»:
Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության , ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել, ընդ որում, նշված թվաքանակը զուտ այն է, ինչ հայտնի է դարձել առաքելությանը: Զինծառայողների քվեարկությունն արձանագրած լրագրողին դրանից գրեթե անմիջապես հետո զորակոչել են վարժական հավաքների: Զինծառայողների քվեարկության մասին ահազանգել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքից Գոհար Մելոյանը:
Մի տեղ ՔՊ-ականները հարձակվել ու ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, մեկ այլ տեղ (8/24 տեղամասի հարակից տարածքում), ըստ «Ականատես» դիտորդական առաքելության, տեղի է ունեցել դանակահարություն: Լրագրող Սյուզի Բադոյանի տեղեկացմամբ , Լիճք գյուղում ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայր Լևոնը, գյուղապետ Սիրեկանն է կազմակերպել ծեծը, իսկ միջադեպը ծագել է Լևոնի կողմից հանձնաժողովականներին նկատողություն անելուց հետո:
Չնայած հունիսի 7-ը լռության օր էր, և այդ օրը քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելն ընտրախախտում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հենց ինքն է թույլ տվել տվյալ ընտրախախտումը, ինչի վրա ուշադրություն է հրավիրել «Ուժեղ Հայաստանի»-ից պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը:
Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հունիսի 7-ին նույնպես հոսանքազրկումներ են եղել, օրինակ, 17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79 ընտրատեղամասերում :
Նիկոլենք լկտիաբար ու մեծ չափով գործի են դրել են դրել նաև վարչական ռեսուրսը: Ինչպես գրել է «Հրապարակ» օրաթերթը, «Մայիսի 25-ին Գյումրիում՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։ Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում:
Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն:Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։
Ասում են՝ Վարդանանց հրապարակում լավագույն դեպքում 200-300 գյումրեցի է եղել, մնացածները եկվորներ են եղել, որոնցով իշխանությունը փորձել է տպավորիչ, մարդաշատ հանրահավաքի տպավորություն թողնել»։
«Ահա թե ինչպես է ապահովվել Փաշինյանի «հեղափոխական» հանրահավաքի մարդաշատությունը։
Հալաբյան փողոցում կայանած ավտոբուսների անծայրածիր շարք։ Այս ավտոբուսները պետության/ համայնքների կողմից ձեռք են բերվել, որպեսզի ծառայեն ազգաբնակչությանը։ Այդուհանդերձ, դրանք ծառայեցվել են ՔՊ-ի հանրահավաքին. կիրառելով վարչական ռեսուրսները` մարդկանց հարյուրավոր ավտոբուսներ լցրած բերել, իջեցրել են Հալաբյան փողոցում և ուղղորդել հանրահավաքի»,- գրել է «Yerkir.am»-ը՝ կցելով գրառումը հաստատող համապատասխան տեսանյութը:
Ընդգծենք, որ վերը նշված ընտրակեղծիքները և ընտրախախտումները կատարվածի դեռ սոսկ մի չնչին մասն են, հետևաբար միանգամայն տրամաբանական, թե իրավական, թե քաղաքական առումով հիմնավոր է «Ուժեղ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը: Ինչպես այսօր հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, քաղաքական ուժը պատրաստվում է դիմել ԿՀԸ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկներից հետո արձանագրվել է իշխող ուժի օգտին գրանցված ձայների նվազում։ Կարապետյանը նաև պնդել է, որ ընտրական գործընթացի ընթացքում զինծառայողների և պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ուղղորդումներ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու նպատակով։
Կարապետյանը նշել է նաև, որ այս հանգամանքները հիմք են հանդիսանում ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ ներկայացնելու համար։ Կարապետյանի խոսքով՝ եթե ԿԸՀ-ից օպերատիվ արձագանք չստանան, ապա հարցով կդիմեն Սահմանադրական դատարան:
Պարզ է, որ Նիկոլ հայադավի կամակատար ԿԸՀ-ն ու ՍԴ-ն հրաժարվելու են վերոնշյալ պահանջը կատարել, ու դրանով իսկ արձակելու են եթե ոչ ընդդիմության, ապա իրենց քվեին տեր կանգնելու պատրաստ հայերի ձեռքերը, որոնք իրավունք ունեն գրեթե ցանկացած միջոցով վերականգնել երկրում տապալված սահմանադրական կարգը, և իշխանության ուզուրպատորներին ուղարկել ուր որ հարկն է…
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.facebook.com/reel/2253225922237391
https://www.facebook.com/reel/1617551652648530

