Կամրջի փլուզումից հետո աշխատանքներ են տարվում դեպքի վայրում
Այսօր՝ ժամը 19։26-ին, Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի հատվածում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
Դեպքից անմիջապես հետո «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր: Տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

