ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել՝ միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ. Աբովյան
«Շատ տարօրինակ էր, երբ հաշվարկի ընթացքում թվեր էին հայտնում, բայց էջերի թարմացման արդյունքում թվերը նվազում էին,- այսօր ԲՀԿ նախընտրական շտաբի անդամների հրատապ ասուլիսին ասաց Արման Աբովյանը։-Խոսքը բացարձակ թվերի մասին է, ոչ թե տոկոսների։ Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի պրոցեսի մեջ է։ Մենք պահանջել ենք վերահաշվարկ, բոլոր այն տվյալների, որոնք հրապարակվել են, քանի որ շատ տարօրինակ պրոցեսներ էին ընթանում։ Շատ զարմանալի էր, որ վերջնարդյունքի ընթացքում պարզվեց, որ մեզ շատ քիչ ձայներ են պակասում»։
Նա ընդգծեց, որ իրենց 4 ընտրատատեղամասից արդեն 120 ձայն վերադարձել է իրենց։
«Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես են լինում՝ տեխնիկական բնույթի չեն։ Այսինքն, ԱԺ-ում որոշ պրոցեսների ծավալման դեպքում՝ եթե 2 ընդդիմադիր ուժ լինի՝ պրոցեսները այլ բնութի կլինեն, իսկ եթե 3 ընդդիմադիր ուժ լինի՝ դրանք այլ բնույթ կկրեն»։

