Պտուղ-բանջարեղենի, ծաղիկների համար կսահմանվի փոխհատուցում
ՀՀ-ից 2026-ի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի, որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Ելակ- 1 կգ համար՝ 770 դրամ,
Լոլիկ- 1 կգ համար՝ 275 դրամ,
Պղպեղ- 1 կգ համար՝ 400 դրամ,
Ծաղիկ- յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

