ՀՀ-ի ու Լատվիայի արտգործնախարարներն անդրադարձել են հայաստանյան ընտրությունների արդյունքների վրա ՌԴ-ի ազդելու փորձերին

Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լատվիայի արտգործնախարարի սոցցանցի X հարթակում արված գրառումը։

«Հայ գործընկերոջս՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես համերաշխություն հայտնեցի Ռուսաստանի ճնշման և ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի դեմ»,- գրել է Բայբա Բրաժեն։

Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն խորացնում է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ բացում է իր դռները արտահանման համար։