Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք Միության գագաթնաժողովին.

«ԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բարդ է՝ կապված Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Հայկական օրենսդրությունը պարտավորեցնում է Երևանին կողմնորոշվել դեպի ԵՄ։ Սակայն ԵՄ անդամակցությունը թեկնածուների համար շատ հեռու նպատակ է: ԵԱՏՄ-ից Հայաստանը ստանում է երաշխավորված շահաբաժիններ, մինչդեռ ԵՄ դեպքում նման երաշխիքներ չկան։

Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ որ միավորումում լինել:

Ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն պարզաբանումներ անհրաժեշտ են. Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրացիային»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։