Փաշինյանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Համաշխարհային բանկից՝ պետբյուջեի համալրման նպատակով
Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին։
170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:
Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը. բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։
Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

