Իր տեղեկությունը սխալ է․ Միրզոյանը Մեդվեդևին

Իր տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և մնացած բոլոր կապերը խզելու մեջ, հակառակը՝ քիչ առաջ ես հավաստիացրի ևս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք և ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,- ասել է նա։