Երևանում «խաղաղության սպասումները» թեմայով կիսվեցինք մեր տեսակետներով․ Թուրքիայի ներկայացուցիչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում գրառում է արել «Երևանյան երկխոսություն» համաժողովից․

«Երևանյան ֆորումի շրջանակում մենք՝ ԵՄ-ից, Վրաստանից և Ադրբեջանից մեր գործընկերների, ինչպես նաև կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ միասին մասնակցել ենք «Բեկումնային պահ Հարավային Կովկասում․ խաղաղության և համագործակցության սպասումները» թեմայով պանելային քննարկմանը և կիսվել մեր տեսակետներով»,- նշել է նա։