Խոստանում են Բրուսել, տանելու են Անկարա
Իմ կուսակցությունը, իմ ընկերներն ու ես տասնամյակներ շարունակ իրական եվրոպական արժեքների ջատագովն ու տարածողն ենք եղել և կլինենք։
Այսօրվա Եվրոպական գագաթաժողովը նիկոլական Հայաստանում որևէ աղերս չունի այդ արժեքների հետ։
Սա ընդգծված գեոպոլիտիկ և նախընտրական շոու է, որ մի կողմից վարկաբեկում է «Եվրոպա» հասկացությունը Հայաստանում, մյուս կողմից՝ Հայաստանի ամենահակաեվրոպական իշխանությունների պարտադրվող վերարտադրման օպերացիա։
Խոստանում են Բրուսել, տանելու են Անկարա։
Դադարեցրե՛ք երեսպաշտությունը։
Պաշտպանե՛ք ժողովրդավարությունը։

