Օսմանյան կայսրությունում հայ առաջնորդները բանտարկվեցին. Լեռնային Ղարաբաղի առաջնորդները ևս Բաքվի բանտում են. Օկամպո (տեսանյութ)

Դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, տեսաուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ.

«1915 թվականի Ցեղասպանությունն սկսվեց Օսմանյան կայսրությունում հայ համայնքի առաջնորդների բանտարկությամբ։

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի 19 առաջնորդներ նույնպես գտնվում են Ադրբեջանի`Բաքվի բանտում:

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք առաջնորդներ էին»։

Լուիս Մորենո Օկամպոն իր ապրիլքսանչորսյան ուղերձում կոչ է անում գործել։

«Հիշեք 1915 թվականի օրինակը. համայնքի ղեկավարության գլխատումը նրան թուլացնելու և ոչնչացնելու միջոց է։ 

Օգտագործել ժամանակակից գործիքներ և ինստիտուտներ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբ, սոցիալական լրատվամիջոցներ, սփյուռքի ցանցեր)՝ պահանջելով 19 պատանդների ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգումը։

Սփյուռքի հայերը և բոլոր նրանք, ովքեր մտահոգ են  ցեղասպանության կանխարգելման հարցով, պետք է բարձրաձայնեն, բարձրացնեն իրազեկվածությունը և ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։

Հայկական գործի պաշտպանությունն այսօր հավասար է քաղաքակրթության պաշտպանությանը: