Կրպեյան-հրամանատարն իր տեսակով մտավորական էր, ազգային մշակույթի նվիրյալ, բանաստեղծ
«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Ես այստեղ կմեռնեմ, բայց Գետաշենը չեմ հանձնի»։
Այսօր լրանում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 61-ամյակը։
Հերոսը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին՝ Թալինի շրջանի Արեգ գյուղում (ներկայումս վերանվանվել է Թաթուլ)։ Ուսանելով ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ միացել է Արցախյան շարժմանը՝ դառնալով Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։
Թաթուլ Կրպեյանը եղել է «Մարաթուկ» ազգագրական համույթի անդամ, ԵՊՀ-ում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։
1990 թվականի սեպտեմբերից Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ Գետաշենի դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ստանձնելով շրջանի ինքնապաշտպանության հրամանատարությունը։
Հրամանատարն իր տեսակով մտավորական էր․ ազգային մշակույթի նվիրյալ, բանաստեղծ։

