Ձայնագրության մեջ ես խոսում եմ Մեծ հայրենականի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ․ Գոհար Ղումաշյանը Արտաշատում մանրամասներ է հայտնել
Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ՝ ցանկանալով իր ծննդյան կապակցությամբ իրեն հեռուստացույց նվիրել: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
«Այս տարվա կանանց մեկամսյակի շրջանակներում որոշեցի այցելել տիկին Ռոզալիային և նվիրել իրեն խոստացած հեռուստացույցը, իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին ինձ դա անել՝ մեկնաբանելով, որ դա կարող է ընտրակաշառք համարվել: ՔՊ-ական ռեժիմը՝ ինչպես տեսաք, չունի ոչ մի սրբություն, հանուն աթոռի նրանք թիրախավորել են ամենակարևորը՝ հայ կնոջը, վիրավորել ու ծաղրել են պատերազմի վետերաններին: Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին՝ չգնահատելով մեր իրական ներուժը ու պայքարող տեսակը, փորձեցին շանտաժի ենթարկել իմ մանկահասակ երեխայով և կրծքի կաթով, բայց հաշվի չառան իմ անցած ճանապարհը, իմ բարձր հեղինակությունը և իրական նպատակները, որոնք ես սթափ գիտակցում եմ»։

