ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն, զավթելով Իրանի դրոշի ներքո գտնվող նավը, խախտել է հրադադարի ռեժիմը։ Թեհրանը դա համարում է հարձակում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

«ԱՄՆ-ն ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին՝ անընդհատ խախտելով հրադադարի դրույթները։ Իրանը համապատասխան որոշում կկայացնի բանակցությունների շարունակման վերաբերյալ»,- ասել է նա։