18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
18-ամյա դպրոցական, Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց: Այդ մասին հայտնել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը․
«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,– գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
Դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

