Պուշկինի թունելը հոսանքազրկված է, ճանապարհներին ձյուն է

Ապրիլի 13-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։