Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 9-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներին: Վերջիններս մեր երկրում են հանձնաժողովի արտագնա նիստի անցկացման կապակցությամբ:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը:

