Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից, հաղորդում է Sputnik Արմենիա-ի թղթակիցը։

Երբ «Գործարանային» կայարանից գնացքը պետք է շարունակեր ընթացքը, հնչել է ծառայողական հեռախոսի զանգը։ Մետրոպոլիտենի աշխատակցուհին օպերատիվորեն պատասխանել է զանգին, որից հետո գնացել է մեքենավարի մոտ։ Քիչ անց ուղևորներին իջեցրել են գնացքից։

Մետրոպոլիտենից առայժմ պարզաբանում չկա, թե ինչն է պատճառը։