Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ և հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։
Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ» են գործադրվում` «սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու» նպատակով: «Այլ երկիր»-ը, բնականաբար, Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ «հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներ» աշխատում են, որ «հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց» մղեն` աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին: Եվ դա արտահայտվելու է «ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցությամբ»։
Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան և իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես` Սամվել Կարապետյանի ուժին։ Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար, եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար: Աղբյուրը չբացառեց, որ Փաշինյանը կկիրառի «մոլդովական սցենար» և անօրինական որոշում կկայացնի` որոշ ուժերի դուրս մղելով ընտրապայքարից:
Մանրամասները՝ այստեղ:

