Քննչական կոմիտեն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկության մասին
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններն իրականացվում է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
ՔԿ-ից հաստատեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Ինչ վարույթի մասին է խոսքը՝ կառույցից դեռևս չեն մանրամասնում։
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում՝ Արմեն Չարբյանի աշխատասենյակում։

