Փոշու պարունակությունը 4 քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-30-ը (2026թ․)։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ՀՀ չորս քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
Սայաթ-Նովայի փողոց՝ հունվարի 27-ին և 29-30-ը,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 25-ին,
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Հրազդան քաղաքում՝ հունվարի 25-ին և 29-ին։
Արարատ քաղաքում՝ հունվարի 25-26-ը։


