Ադրբեջանի տարածքով ևս 8 վագոն ռուսական ցորեն է գալիս Հայաստան

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ նույն երթուղով երեկ Հայաստան էր ժամանել 25 վագոն ռուսական հացահատիկ՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։

Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 285 երկաթուղային վագոն հացահատիկ՝ մոտավորապես 19900 տոննա քաշով։