Էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից. Թորոսյանը չի բացառել օրենքի կիրառման հետաձգումը

ID քարտեր ստանալու համար ամիսներ շարունակ ձգվող հերթեր կան։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հրավիրված քննարկման  https://www.youtube.com/live/0dyzQ2ppO94?si=U70XztKxGDM8nnPH  ժամանակ։

«Որոշակի խնդիրներ ենք տեսնում էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված, որովհետև որքան էլ ժամանակ ենք տալիս քաղաքացիներին՝ ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, շատերը դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում այժմ ունենք քարտերի ստացման հերթեր՝ նույնիսկ ամիսներով։ Հնարավոր է՝ ԱԺ-ին խնդրենք այս մասով փոփոխություններ կատարել, որպեսզի իրավիճակը կայունացնենք և սահուն անցում ապահովենք, որպեսզի մարդիկ միայն էլեկտրոնային ստորագրություն չունենալու պատճառով չզրկվեն աշխատելու իրավունքից»,- ասել է Թորոսյանը։

Նա նշել է նաև, որ շուտով կգործարկվի ID քարտերի նոր համակարգ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ։