Մոսկվայի իրավապահ մարմիններին իրավունք կվերապահվի ստուգելու մետրոյի ուղևորների հեռախոսներն ու նոութբուքերը

Մոսկվայի մետրոյում գործող անվտանգության միջոցառումներից բացի «անհրաժեշտության դեպքում» կարող են հեռախոսների ստուգումներ կիրառվել։ Որոշման մասին РБК-ին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից։

«Ուղևորների անվտանգությունը և ուղևորության հարմարավետությունը Մոսկվայի մետրոյի համար առաջնահերթություն են։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հրամանով սահմանված անվտանգության չափանիշների ապահովման շրջանակում Մոսկվայի տրանսպորտային կառույցներում Մոսկվայի մետրոպոլիտենից օգտվող բոլոր ուղևորները ստուգվում են մետաղաորսիչների միջոցով»,- հավելել են մամուլի ծառայությունից։