ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթները չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին:

Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն: