«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով»․ նկարների ցուցահանդես Սալոնիկում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Սալոնիկի քաղաքապետարանի հետ կազմակերպում է Հայաստանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ։

«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» նկարների բացառիկ ցուցահանդես։

Վերջինս իրականացվում է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։

Բացման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Սալոնիկի քաղաքապետարանի Կենտրոնական ցուցասրահում։

Մուտքն ազատ է։

Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 9-28 ժամանակահատվածում: