Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհված և ինքնությունը պարզ դարձած 2,986 անձանց անունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։

«Հիմնվելով թափանցիկության, պատասխանատվության և հաշվետվողականության քաղաքականության վրա՝ նախագահ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է վերջին միջադեպերի ժամանակ զոհված 2,986 անձանց ցուցակը»,- նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ վերջին միջադեպերի զոհերի ընդհանուր թիվը, ինչպես նախկինում հաղորդվել էր, 3,117 է, սակայն 131 անձի ինքնությունը դեռևս չի պարզվել։