Թրամփը կատակել է Վենեսուելայի, Կանադայի և Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով խոսել է Վենեսուելայի, Կանադայի և Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու հնարավորության մասին: Այս մասին գրել է The Washington Post-ը:

«Ես երբեք մտադիր չէի Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը: Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը: Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը: Վենեսուելան կարող է լինել 53-րդը», – ասել է նախագահը հունվարի 30-ին Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ:

Վարչակազմի ղեկավարը հումորով ենթադրել է, որ գուցե ստիպված լինի ընդմիջում վերցնել իր ելույթից՝ անձամբ վերահսկելու ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի ներխուժումը: Այնուհետև նա ավելացրել է. «Մենք չենք ներխուժի Գրենլանդիա: Մենք պարզապես կգնենք այն»:

Այնուհետև Թրամփը հավելել է, որ «երեկոն կատակերգության երեկո է»։