Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է ԱՄՆ
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ գտնվում է Մայամիում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դմիտրիևը այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի էջում՝ հրապարակելով դեպի Մայամի թռչող ինքնաթիռի քարտեզը։ «Կրկին Մայամիում»,-գրել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը հունվարի 31-ին նախատեսում է այցելել Մայամի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։
Reuters-ի տվյալներով՝ այցը տեղի է ունենում Աբու Դաբիում սպասվող Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախաշեմին, որը նախատեսված է փետրվարի 1-ին։ Նախորդ փուլը եռակողմ ձևաչափով անցկացվել էր հունվարի 23-24-ին։

