Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել էր ոստիկանության պետ, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։