Կա երեք մրցանակակիր՝ ես, Ադրբեջանի նախագահը, Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ. Փաշինյան
«Այս տարի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի երեք մրցանակակիր կա՝ ես, Ադրբեջանի նախագահը, Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ։ Պատրաստվում ենք մեկնել ու մասնակցել մրցանակաբաշխությանը»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի։
«Համարում եմ այն պատճառները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե, թիմային աշխատանքի արդյունք է՝ կառավարության, խորհրդարանական մեծամասնության, ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների․ առանց նրանց աջակցության, վստահության այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման

