ՄԱԿ-ն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով հունվարի 15-ին նիստ կանցկացնի Իրանում վերջին օրերի իրադրության վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում  Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը հունվարին նախագահում է Անվտանգության խորհրդում։

«Նախագահությունն ԱՄՆ-ի խնդրանքով մտադիր է Իրանի իրադրության վերաբերյալ ճեպազրույց նշանակել հինգշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին (խմբ․-Երևանի ժամանակով 24:00-ին», – լրագրողներին տեղեկացրել է  Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը: