Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար, բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար: Բացատրում եմ՝ ինչպես»։