Ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները սնուցում են այդ կուտոկին

Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրևի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սոլովյովի անհաջող ձևակերպումներով ռուսոֆոբիայի կրակը վառ պահելու գործին։

Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ, նման հնարավորություն դեռ չունեմ։

Այլևս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսևորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը։

Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետևողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։

Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան։

Բայց ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները (կամա՞ թե՞ ակամա) սնուցում են այդ կուտոկին։ Совпадение? ․․. 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը