Ենթադրենք՝ ճիշտ է ասում

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե 6 ամիս առաջ ՀԷՑ-ի նոր կառավարիչ չնշանակվեր, ապա Նոր տարվա օրերին երեք անգամ ավելի շատ մարդ տոները կդիմավորեր մթության մեջ։

Ենթադրենք՝ ճիշտ է ասում։ Ենթադրենք՝ ոչ մի հիմք չունենք մտածելու, որ ՀՀ վարչապետը կարող է լկտիաբար ստել։ Ենթադրենք՝ արագաչափերի և կարմիր գծերի թեմաները ինքն չէր ասում , որ կհանի։ Ենթադրենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ» լրիվ այլ մարդ էր ասում։ Եթե կուզեք, կարողենք ենք ենթադրել նաև, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ» Վենեսուելայի նախագահն էր ասում, ինչի համար գուցե իր արժանի պատիժն այս օրերին կրում է։

Վերջապես ենթադրենք, որ միջին վիճակագրական քաղաքացին որևէ առիթ չունի չհավատալու վարչապետի ասածներին։

Բայց ինձ այլ բան է հետաքրքիր։

Ինչպե՞ս է նա կարողացել տեղում և ոտքի վրա այդպիսի գնահատական տալ, որ կոնկրետ երեք անգամ ավելի շատ մարդ կմնար անլույս՝ և ոչ թե երկու, չորս կամ ասենք հինգ։ Եթե դա հաշվարկված թիվ է, ուրեմն պետք է լինի հիմք, մեթոդաբանություն, ռիսկերի գնահատում:

Իր տրամաբանությամբ, եթե ՀԷՑ-ի նոր կառավարիչ չլիներ, ապա հաջորդ տարի Ամանորի գիշերը հանրապետության հրապարակում թռչող դրոններն էլ չէին կարողանալու «զարյադկի» դնել։

Հ.Գ

Եվ ուրեմն, ինչպես կասեր մաթեմատիկայի ուսուցիչս, ենթադրությունը սխալ էր….

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը