Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ. Սիրիայի արտգործնախարար

Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շիբանին չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարը և պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Կասրան Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմավարական գործընկերությունը՝ սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալության հաղորդմամբ։