2025-ի աշնան սեզոնային միջին ջերմաստիճանը 8․8°C էր, որը նորմայից բարձր էր 1․0°C-ով

2025 թվականի աշնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 88°C, նորմայից բարձր էր 10°C-ով, իսկ տեղումների քանակը՝ 824 մմ, կազմել է նորմայի 746 %-ը։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Սեպտեմբերը համեմատաբար ցուրտ էր և խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 131°C, որը նորմայից ցածր էր 08°C-ով, իսկ տեղումների ամսական քանակը՝ 443մմ, կազմել է նորմայի 140%-ը։

Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 88°C, որը նորմայից բարձր էր 05°C-ով։ Տեղումների ամսական քանակը կազմել է 354մմ կամ նորմայի 83%-ը։

Նոյեմբերը տաք էր և չորային։ Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 31 °C-ով, իսկ տեղումների ամսական քանակը՝ 27մմ, կազմել է նորմայի ընդամենը 74 %։

Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, Աշոցքում (Շիրակ) գրանցվեց ամենացածր ջերմաստիճանը՝ -133 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է աշնան առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, երբ Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասավ 376 °C-ի։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք աշունը դիտվել է 2010 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 98 °C, իսկ ամենացուրտը՝ 1987 թվականին՝ 53 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ աշունը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 2925 մմ, իսկ ամենաչորը՝ 1985 թվականին՝ 546 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ աշնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 12 °C-ով 1935-2025 թթ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 36 մմ-ով, կամ 33 %-ով։