ՀԷՑ-ում մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն․ խոսնակ
«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ շտաբի վերածված ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում այն մասին, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:
«Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվել և ոչ թե կեղծ լուրեր տարածել իր տիրոջ բոլոր ընդիմախոսների հասցեին»,- գրել է նա:

