ՀՀ կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրը
ՀՀ կառավարությունը հերքում է սոցիալական տարբեր հարթակներում տարածված լուրն այն մասին, թե իբր գումար է բաժանում քաղաքացիներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»։

