«Ամենալեգենդար գեներալը»․ այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է
Տարիներ առաջ ՊԲ հրամանատարներից մեկի հետ էի զրուցում: Ազատ ոճի մեջ խոսում էինք տարբեր թեմաներից, հետո մի պահ հասանք նաև հերոսներին…
-Ըստ քեզ, մեր ժամանակի հերոսներից ու՞մ կարելի է կոչել լեգենդար,-հարցրեց զրուցակիցս:
Հարցը, հանկարծակի լինելով հանդերձ, չուներ նաև միանշանակ համոզիչ պատասխան: Քիչ մտածելուց հետո, ասացի՝ Մոնթեն…
-Մոնթեն, Բեկորը, Ազգալդյանը և մեր մյուս մեծանուն շատ ու շատ նվիրյալներ, իրոք, լեգենդար հերոսներ են, բայց իմ կարծիքով, ամենալեգենդարը գեներալ Իվանյանն է,-ասաց ու շարունակեց:-Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ 72 տարեկան հասակում, թողնելով Սանկտ Պետերբուրգի իր վաստակած հանգիստը, եկավ ու զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը և փառքով կատարեց իր առաքելությունը, այլև, հատկապես, այն բանի համար, որ այդ առաքելության կատարման ողջ ընթացքում, չտիրապետելով հայերենին ու երբևէ չբարձրաձայնելով ազգայինի մասին, նա գործով ապացուցեց, որ ինքը և՜ մեծանուն հայ է, և՜ արժանապատիվ ազգային…
Հ.գ.- 105 տարի առաջ՝ այս օրը ծնվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանի Իվանյանը:
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը



