Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 14

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

 

Սկիզբը՝ այստեղ

Դեռ 2025թ. մարտի 13-ին սկսած  այս հոդվածաշարի վերնագրով Ուկրաինական հակամարտության առնչությամբ արտահայտել էինք մեր այն համոզմունքը, որ զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով:

Անցած ինն ամիսները փաստեցին, որ զինադադարի կապակցությամբ մեր կանխատեսումը լիովին ճիշտ էր՝ ի հեճուկս ամերիկյան, եվրոպական, ուկրաինական, ռուսական, թուրքական այն բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների, քաղաքական փորձագետների և վերլուծաբանների, որոնք հայտարարում էին հակամարտ կողմերի միջև մոտալուտ զինադադարի մասին:

Ցավոք, այսօր գրեթե նույն վստահությամբ կարող ենք ասել նաև, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ոչ միայն զինադադար չի լինի, այլև խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկին և իր հետևում կանգնած, իր նման Սատանայի ծնունդ կամ Սատանայի ծառա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության, Եվրահանձնաժողովի, ՆԱՏՕ-ի ղեկավարները, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը և հանրապետականների մի մասը, թերևս նաև հենց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատից ոմանք, չնայած խաղաղության ձգտման վերաբերյալ իրենց կեղծ հայտարարություններին, դա պարզապես թույլ չեն տա: Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նրանց նպատակը պահպանվում է:

Դեռևս այս ամսվա սկզբին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Ուկրաինան տարածքային հարցերում փոխզիջումների չի գնա, խաղաղ կարգավորման քննարկման ժամանակ Կիևը մերժում է ինքնիշխանության և սահմանների փոփոխության վերաբերյալ փոխզիջումները:

«Ոչ մի փոխզիջում Ուկրաինական ինքնիշխանության հարցում, սահմանների ոչ մի ուժային փոփոխություն. դրան աջակցել են ՆԱՏՕ- ի երկրների ԱԳ նախարարները»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սիբիգան:

Հենց այստեղ հարկ է նկատի ունենալ, որ Ուկրաինան իր ինքնիշխանության պահպանման հարցում պնդելով, նկատի ունի 800 000-անոցից մինչև 1 միլիոնանոց բանակ ունենալու, նրան ժամանակակից, այդ թվում հեռահար ու բարձր ճշգրտության հրթիռներով և ԱԹՍ-ներով զինելու ազատությունը կամ հնարավորությունը, որպեսզի պատեհ ժամանակ դիմի ՌԴ-ի նկատմամբ ռևանշի: Նաև նկատի ունի Ուկրաինայում և այժմ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ռուսների, ռուսախոս ուկրաինացիների նկատմամբ հալածանքների , ռուսաց լեզվի օգտագործումն արգելելու ազատությունը, և այլն, և այլն, քանի որ ինքնիշխանությունը հենց այդպես է ընկալում: Ինչ վերաբերվում է տարածքային հարցին, ապա կտրականապես հրաժարվում է իր զորքերը հետ քաշել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այն տարածքներից, որտեղ դեռ գտնվում են նրանք:

Էլ ի՞նչ խաղաղության համաձայնագրի ստորագրում ու խաղաղություն… Ուկրաինայի արտգործնախարարի հայտարարությունը լիովին բավարար է խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացառելու համար: Ռուսաստանը չի դադարեցնի Հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ չի հասել դրանով հանրահռչակված նպատակների իրագործմանը, այդ թվում նաև՝ Ուկրաինայի նեոնացիստական ուժերից ՌԴ մաս կազմող Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այն տարածքների ազատագրմանը, որոնք դեռ գտնվում են Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության ներքո:

Վերջին զարգացումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը նույնպես բացառում է խաղաղության պայմանագրի կնքումը:

Բեռլինում դեկտեմբերի 14-ին և 15-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների, Ուկրաինայի, ԵՄ-ի, Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջնորդների բանակցությունների արդյունքում հրապարակվել է եվրոպական առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ Կիևի համար անվտանգության երաշխիքներով: Նրանք պատրաստ են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, որոնք նախատեսում են անհրաժեշտության դեպքում պատասխան ռազմական, հետախուզական և տնտեսական միջոցներով: Փաստաթուղթը հրապարակվել է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքում։

Ըստ հրապարակված տեղեկատվության, ԵՄ-ն պատրաստվում է շարունակել Կիևին մշտական աջակցություն ցուցաբերել բանակի կառուցման գործում, իսկ Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը կնպաստեն Եվրոպայի գլխավորած «Ուկրաինայի բազմազգ ուժերը»՝ ձևավորված, այսպես կոչված, «Ցանկացողների կոալիցիայի» շրջանակներում:

Վերոնշյալն արդեն իսկ լիովին բավարար է, որ Եվրոպան տապալի կողմերի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, իսկ եթե այդ համաձայնագրում, ի վերջո, ներառվեն ՌԴ-ի առաջադրած պահանջները, որոնցից մեկը՝ Ուկրաինայի ապառազմականացումը, Հատուկ ռազմական գործողության հայտնի նպատակներից է և նախատեսում է Ուկրաինական բանակի անձնակազմի քանակական սահմանափակում, ինչպես նաև սպառազինության քանակական և որակական սահմանափակում, ապա այդպիսի համաձայնագրին դեմ է լինելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես և դեմ են նրա եվրոպական խորհրդատուները կամ տիկնիկավարները:

Ուկրաինան և եվրոպական վերոնշյալ հանցախումբը նախկինում էլ են դեմ եղել Ուկրաինայի ապառազմականացմանը, քանի որ ռևանշի, Ուկրաինայի կորցրածը հետ բերելու և ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու հույս ու նպատակ ունեն: Էլ չենք խոսում այն մասին, որ ՌԴ-ն չի ստորագրի մի համաձայնագիր, որում չկա համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինա Եվրոպայի գլխավորած «Ուկրաինայի բազմազգ ուժերի» և, ընդհանրապես, արևմտյան զորքերի մուտքը բացառող կետ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Վաշինգտոնն ուկրաինական կողմին անվտանգության երաշխիքներ է խոստացել, որոնք նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին: Հենց այստեղ հարկ է նկատի ունենալ, որ ոչ միայն ԶԼՄ-ների տվյալներով… Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ  ռազմական անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար պատրաստ է նույնիսկ Միացյալ Նահանգները:

«Ամերիկյան բանակցողների շուրթերից ես առաջին անգամ լսեցի, և պարոն Ուիթկոֆը միանշանակորեն հայտարարեց, որ Ամերիկան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի այնպիսի ձևով, որ ռուսաստանցիների մոտ չմնա կասկած չկա այն մասին, որ ԱՄՆ-ի պատասխանը կլինի ռազմական»,- ասել է լեհաստանի վարչապետը:

Ըստ «Politico» թերթի տվյալների, այդ երաշխիքները նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածին (հարձակումը Դաշինքի անդամներից մեկի վրա, նշանակում է հարձակում Դաշինքի բոլոր անդամների վրա, և նախատեսում է ագրեսորին ռազմական պատասխան ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից): Սա նշանակում է, որ ՌԴ-ի կողմից այդպիսի երաշխիք պարունակող համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում ՌԴ-ն, բացի իր նկատմամբ արևմտյան ֆինանսատնտեսական պատժամիջոցներից, բացի արևմտյան պետությունների կողմից Ուկրաինային հետախուզական տեղեկությունների տրամադրումից, նաև ռազմական պատասխան է ստանալու բոլոր այն պետությունների կողմից, որոնք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրեն, նրանց թվում նաև՝ ԱՄՆ-ի:

«Axios» պորտալը հղում անելով իր աղբյուրին, ավելի վաղ նույնպես գրել էր, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի հիման վրա:  «Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային երաշխիքներ տրամադրել՝ հիմնված  ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա, որոնք հավանության կարժանանան Կոնգրեսի կողմից և  իրավաբանորեն պարտադիր կլինեն»,- «Газета.Ру»-ի փոխանցմամբ, նշված է «Axios»-ի հրապարակման մեջ:

Աղբյուրի խոսքով՝ իրենք ցանկանում ենք ուկրաինացիներին տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք դատարկ ձայն չեն լինի և բավականին հուսալի կլինեն:

Թեև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Ռուսաստանը դժվար թե համաձայնի այսպիսի անվտանգության երաշխիքով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Եվ, իհարկե, ոչ բնավ նրա համար, որ մտադիր է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երբևէ հարձակվել Ուկրաինայի վրա, այլ այն պարզ պատճառով, որ Զելենսկին կամ Ուկրաինայի նեոնացիստական, արմատական ուժերը ԱՄՆ-ին ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով, դրանից հետո կարող են առանց մեծ դժվարության այնպիսի հատուկ գործողություն (սադրանք) իրականացնել, որով կկարողանան ԱՄՆ-ին և ամբողջ Արևմուտքին ցույց տալ Ռուսաստանի կողմից մի քանի տասնյակ կամ հարյուր մարտական ԱԹՍ-ներով հարձակում Ուկրաինայի վրա: Թե ինչպես, այդ մասին հաջորդիվ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան