«Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացի

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00։27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի երկրպագուները անկարգություններ են անում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ-ից։

Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Լեհաստանի 17 քաղաքացի։