Սերգեյ Շոյգուն և Վան Ին կքննարկեն միջազգային անվտանգության հարցեր
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ռազմավարական անվտանգության վերաբերյալ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք ռուս-չինական խորհրդակցությունների ընթացքում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ինչպես նաև իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ու իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների միջև փոխգործակցությունը»,- նշված է հաղորդագրությունում։

