ՀՀ դեսպանը և Իրանի Մեջլիսի նախագահի օգնականն անդրադարձել են տարածաշրջանային օրակարգի հարցերի

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Աբոլֆազլ Ամույիի հետ։

Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման և շփումների ակտիվացման հարցերը։

«Այդ համատեքստում կարևորվել են խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների առաջիկա փոխայցելությունները»,-նշել է դեսպանությունը։