Ովքեր են Վեհափառին դավաճանած եպիսկոպոսները․ նրանք հանդիպեցին Փաշինյանին

Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ողջունում է եպիսկոպոսների հայտարարությունը և համաձայնության դեպքում այսօր նրանց կհրավիրի հանդիպման։

Եվ ահա քիչ առաջ Փաշինյանի սոցիալական էջում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, Արտակ Սրբազանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոնարհվում կառավարություն Փաշինյանի առջև։

Վեհափառից իրենց զատող և առանձնացնող հոգևորականները՝ սեղանի շուրջ նստած, Փաշինյանի հետ հարցեր են քննարկում, թե ինչ բովանդակությամբ, դժվար չէ կռահելը։