Հայաստանը աջակցում է ՀԱՊԿ-ի բոլոր որոշումներին և մնում է կազմակերպության անդամ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստան կատարած այցն ամփոփել է մամուլի ասուլիսով։ Բիշքեկում Պուտինը անդրադարձել է նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր զարգացումներին։

Պուտինը նշել է, որ Հայաստանը հայտարարում է, որ մնում է կազմակերպության անդամ։

Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է «Հայաստանը հայտարարում է, որ աջակցում է ՀԱՊԿ-ի բոլոր որոշումներին և մնում է կազմակերպության անդամ»։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը չի սպառնում ոչ մեկին «ՀԱՊԿ-ը ոչ մեկին չի սպառնում, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա»,- ասել է նա։