Կյանքից անժամանակ հեռացել է անվանի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։

Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ տանելով 36 հաղթանակ:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու հայկական սպորտի երկրպագուներին։