Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մասնակցելու է այդ նիստին։