Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Դատարանի որոշմամբ, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, 3 ամսով երկարացվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորման ժամկետը։

«Դատարանը լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, յուրաքանչյուրի դիրքորոշումները, որոշեց՝ մեղադրյալ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն վերացել, այլընտրանքային խափանման միջոցներով քրեական վարույթի ներկա փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, նման պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է երեք ամիս ժամկետով»,- հայտարարեց դատավորը։